OFF-ROAD EXTREME FEST 2018 IN IJEVAN
2018 թվականի Սեպտեմբերի 21-23-ը Իջևանում իսկական տոն էր: Այդ օրերին անցկացվեց Հայաստանում իր տեսակի մեջ եզակի էքստրիմ ֆեստ, որն իր շուրջ համախմբեց շուրջ 50 ավտոմրցարշավորդների տարբեր երկրներից՝ Իրան, Վրաստան, Ռուսաստան և իհարկե Հայաստան, ովքեր պայքարում էին լավագույնի տիտղոսի համար 4 դասերում:
A դասում հաղթանակ գրանցեց Հայաստանը ներկայացնող Արմեն Ղազարյանը իր Վրանգլեր ավտոմեքենայով, B, C և D դասերում համապատասխանաբար հաղթեցին Ռուսաստանը ներկայացնող ավտոմրցարշավորդներ Զաուր Չաբդարովը, Ահմադ Բորլակովը և Անզոր Այբազովը։
Միջոցառման Գլխավոր գործընկերն էր՝ Դիլիջան գարեջրի գործարանը, որը նաև ապահովեց ամբողջ food court-ը:
Միջոցառման հիմնական կազմակերպիչը Armenian 4x4 Off-Road Club է՝ ի դեմս նախագահ Արտաշես Ստեփանյանի՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական աջակցությամբ:
Երեք օր ներկաները վայելում էին էքստրիմ մրցույթ, բացօթյա երեկույթներ DJ-ի հետ և երեկոյան խարույկ՝ բարձր տրամադրությամբ: Այդ ամենն իհարկե ամբողջացրեց տրամադրության ընկեր Դիլիջան գարեջուրը: